Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հուլիսի 31-ին պայմանագիր է կնքել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ՝ հացի ձեռքբերման վերաբերյալ։
Պետական գնման արժեքը կազմել է 65.250.000 դրամ: Գումարը նախատեսվել է 1-ին տեսակի ցորենի ալյուրից հացի պատրաստման համար, որն ամեն օր պետք է մատակարարվի քրեակատարողական հիմնարկներ: Պայմանագրից պարզ է դառնում, որ սա նախատեսված է այս տարվա վերջին երկու եռամսյակների համար:
Ալիսա Չիլինգարյան