Հայաստանը 15 տարում ԱՄՆ Ռազմական Ֆինանսավորման ծրագրով ստացել է 51.2 մլն դոլարի աջակցություն

2003 թվականից Կանզասի Ազգային Գվարդիան համագործակցում է Հայաստանի հետ, որպեսզի Հայաստանի Զինված ուժերը հնարավորություն ունենան կատարելագործել իրենց արհեստավարժությունը և առավել դյուրին կերպով աշխատել մյուսների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:

2002 թվականից Հայաստանը ԱՄՆ Ռազմական Ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ստացել է ավելի քան 51.2 մլն դոլարի աջակցություն, որը ուղղվել է այնպիսի գույքի և սարքավորումների գնմանը, ինչպիսիք են զրահապաշտպան հանդերձանքը, ռադիո-հաղորդակցության սարքավորումները, դաշտային հոսպիտալի համակարգը և այլ հանդերձանքը:

Ռազմական Ֆինանսավորման ծրագրի շրջանակներում նաև ֆինանսավորվում են ՀՀ Զինված ուժերում անգլերեն լեզվի ուսուցման ծրագրերը, Զառ ուսումնական կենտրոնի վերանորոգումը և ռազմական և ռազմաբժշկական կրթական ծրագրերը: 

Фото U.S. Embassy Yerevan. Фото U.S. Embassy Yerevan. Фото U.S. Embassy Yerevan.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել