Աղի մակնշումը համապատասխանեցվել է. ՍԱՊԾ

ՀՀ գյուղատնտեսության և առողջապահության նախարարների «Կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողության ու դիտարկման իրականացման և տեղեկատվության փոխանակման ու հանրայնացման կարգը հաստատելու մասին» համատեղ հրամանի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է վերահսկողության սննդամթերքի իրացման մոտ 40 կետերում: Կատարվել է աղի նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքներով անհատ ձեռնարկատեր Ամալյա Սահակյանի կողմից արտադրված կերակրի աղում յոդի պարունակությունը չի համապատասխանել սահմանված նորմերի պահանջներին:

Տնտեսվարողի ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ աղը տեխնիկական է և նախատեսված չէ սննդում օգտագործելու համար: Կատարելով ծառայության հանձնարարականը՝ անհատ ձեռնարկատեր Ամալյա Սահակյանն իր արտադրանքի մակնշման մեջ կատարել է համապատասխան լրացում` «աղ տեխնիկական» բովանդակությամբ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սպառողներին հորդորում է աղ գնելիս ուշադրություն դարձնել մակնշմանը և հավաստիանալ, որ այն յոդացված է և նախատեսված կերակրում օգտագործելու համար:

ax_ax

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել