Փորձ է արվել ներխուժել «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի ընտանիքին պատկանող բնակարան: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում է Վարուժան Ավետիսյանի պաշտպանը՝ Մուշեղ Շուշանյանը:
Նրա խոսքով՝ դրանք եղել են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ. «Դա մեր դիրքորոշումն է»:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ի գիշերը, երբ բոլորը քնած են եղել:
«Դա իրավապահ մարմինների աշխատակիցների խողմից բնակարան ապօրինի մուտք գործելու և ընտանիքի անդամների անձնական կյանքի անօրինական միջամտության փորձ է եղել»,-ասաց պաշտպանը:
Նրաց կարծիքով՝ փորձ է կատարվել գաղտնալսող, տեսանկարահանող սարքեր տեղադրել կամ էլ, փաստաթղթեր և այլ իրեր ման գալ՝ կապված Վարուժան Ավետիսյանի հետ: