Մոսկվայի կենտրոնում մահափորձի ենթարկված հայազգի գործարար Արսեն Փափազյանը մահացել է վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես հայտնում է РБК-ն՝ հղում անելով ՌԴ իրավապահ մարմիններին, Փափազյանը մահացել է Ն. Ի. Պիրոգովի անվան քաղաքային թիվ 1 հիվանդանոցում, որտեղից դեռևս հստակ մեկնաբանություն չի ստացվել նրա մահվան վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ անհայտ անձը կրակ էր բացել 46-ամյա Փափազյանի ուղղությամբ Մոսկվայի Մյասնիցկայա փողոցում 15:30-ի սահմաններում: Ինչպես նշվում է, գործարարի վրա 4 անգամ են կրակել: Միջադեպից հետո նրան անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց:
Ինչպես գերակա վարկած է դիտարկվու պատվերով սպանությունը:
Արսեն Փափազյանը զբաղվում էր շինարարությամբ, ակտիվ մասնակցում հայկական սփյուռքի կյանքին ՙգումարներ նվիրաբերում բարեգործական նպատակներով: