Հոկտեմբերի 5-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը /Կ.Մարդանյան, Ն.Հովակիմյան, Ա.Մնացականյան/ մասնակի բավարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանի վերաքննիչ բողոքը՝ իր պաշտպանյալի արարքը 258 հոդվածի 4-րդ մասը փոխարինելով 113 հոդվածի 2-րդ մասով՝ համապատասխանաբար նշանակված 4 տարի 1 ամիս ազատազրկման ձևով պատիժը փոփոխելով 1 տարի ազատազրկմամբ: Այս մասկն իր ֆեյսբուքյան էջում գրառել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Հաշվի առնելով, որ պաշտպանյալս կալանքի տակ է և դրա 1 տարին լրանում է շուրջ 10 օրից, ապա նա շուտով կլինի տանը: Բայց սա վերաքննիչ դատարանի գովազդն էր, իսկ ինքնագովազդս նրանում է, որ այս գործը ստանձնել եմ առաջին ատյանի դատարանի կողմից դատավճիռ կայացնելուց հետո»,-գրառել է նա: