Նախկին մարզպետի դեմ կատարված մահափորձը պատվիրված չի եղել

Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված այլ անձի գործով մահափորձի գործով դատաքննությունը վերսկսվել է: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց գործով ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ մեղադրական եղրակացությունից հանվել է այն մասը, թե մահափորձը եղել է պատվիրված:

«Սակայն առաջադրվել է նոր մեղադրանք, որի համաձայն Աթաջանյանի շարժառիթը եղել է Սյունիք գյուղում առկա ինչ-որ հողային խնդիրները, բայց այդ վարկածը դատարնում հերքվեց Սյունիք համայնքի համայնքապետ Սամվել Սարգսյանի ցուցմունքով, որի համաձայն, նման բանը բացառվում է»,-ասաց նա:

Նշենք, որ գործը մակագրվել էր նոր դատավորի՝ Դավիթ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ ըստ առաջադրված մեղադրանքի, Գ.Աթաջանյանը Հ.Ավագյանից տեղեկանալով վերջինիս՝ ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք համայնքի գործող ղեկավարի հետ ունեցած տարաձայնությունների մասին, գժտված փոխհարաբերություններից դրդված նպատակադրվել է սպանել Սուրիկ Խաչատրյանին, ստանձնել է նրան օժանդակել այդ հարցում, որից հետո ձեռնամուխ են եղել հանցավոր ծրագրի իրականացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել