Նորագավիթում կրակոցների հետևանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 40-ամյա տղամարդը մահացել է: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում են «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
Հիվանդանոցից փոխանցում են, որ ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին:
Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Նորագավիթում հնչած կարոցների արդյունքում որովայնի շրջանում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մեկ տղամարդ: