«Երբ մենք արձանագրում ենք, որ ԵՏՄ անդամ դառնալուց հետո է, որ հայկական կողմը Ղարաբաղի հակամարտության գոտում տարածքային շոշափելի կորուստներ ունեցել, մեզ ասում են՝ ի՞նչ կապ ունի դա պատերազմի հետ, չէ՞ որ սա զուտ տնտեսական միավորում է: Երբ որ բերում ենք տնտեսական վատթարացող ցուցանիշներն ու հակափաստարկներ չեն գտնվում, մեզ ասում են՝ բա անվտանգությունը, ինչի՞ եք մոռանում անվտանգությունը: Ասում ենք՝ շատ լավ: Այդ դեպքում 2016 թ.-ին ԵՏՄ անդամ պետությունը ինչու՞ էր 80-ականների զենքով կռվում»:
Այս մասին ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ ՀՀ ԱԺ հայտարարության «ԵԼՔ» խմբակցության ներկայացրած նախագծի վերաբերյալ ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը ներկայացնելիս հայտարարեց «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Սա ասվեց ի պատասխան հռետորական այն հարցին, որ շատերը հարցնում են, թե «ԵԼՔ»-ն իի հայտարարության բովանդակության հետ եթե համոզված է, ինչու՞ է ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով հանդես գալիս: «Դա շատ պարզ պատճառ ունի, հիմա առավել ևս, որովհետև ԵԼՔ դաշինքը բազմակարծությունն ու քննարկման ոգին գնահատող ուժ՝ հակափաստարկների ակտիվ փնտրտուքի մեջ է»,-հավելեց պագամավորը:
Փաշինյանին նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լենա Նազարյանը հարց ուղղեց, թե շատ է ասվում, որ նոյեմբերի ԵՄ-ի հետ նոր համաձայանագրի ստորագրումից առաջ այս թեմաները բարձրաձայնել, ի՞նչ կասեր այդ մասին: Պատգամավորը պատասխանեց, որ բոլոր հարցերը պետք է քննվեն, որովհետև 2016 թ.-ին երբ քառօրյան եղավ, մինչ այդ չէին ուզում խոսել բանակի խնդիրներից, որ «թուրքը չլսի ուրախանա», ինչը ցույց տվեց, որ սխալ է: