Առնվազն 20 մարդ զոհվել է, այդ թվում երկու ոստիկան, և ավելի քան 10 հոգի վիրավորվել է Լաս Վեգասի երաժշտական փառատոնի ժամանակ զինված անձի կողմից կրակահերթ բաելու հետևանքով․ այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Փառատոնին շուրջ 300 հազար մարդ է մասնակցելիս եղել։
Ոստիկանությունը հայտնում է, որ կասկածյալը սպանվել է, և նրանից բացի այլ անձ կրակ չի բացել։ Ոստիկանները ներկայումս փնտրում են Մարիլու Դանլեյին, ով ոստիկանների համոզմամբ, կարող է կարևոր տեղեկություններ հայտնել, որոնք կօգնեն հետաքննությանը։
Համերգին ներկա է եղել նաև Դեն Բիլզերյանը, ով փորձել է օգնություն կանչել վիրավորների համար։