Կատալոնիայում քվերակողների 90 տոկոսը կողմ է անկախությանը․ նախնական տվյալներ

Կատալոնիայի իշխանությունները հայտնում են, որ ռեֆերնդումին քվերակողների 90 տոկոսը կողմ է Կատալոնիայի Իսպանից անկախանալուն․ այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նախնական արդյունքները հայտարարվել են այն բանից հետո, երբ Իսպանիայի վարչապետը հայտարարել է՝ «Այսօր Կատալոնիայում հանրաքվե չի անցկացվել»։

Կատալոնիայի շրջանային կառավարության խոսնակ Ջորդի Թուրուլը լրագրողներին այսօր ավելի վաղ հայտնել է, որ հանրաքվեին մասնակցած 2,26 միլիոն մարդկանց 90 տոկոսը «այո» է ասել անկախությանը։ Քվեարկված թերթիկների 8 տոկոսի մեջ եղել են դեմ քվերակածներն ու անվավերները։ Իսկ շուրջ 15 հազար քվեներ դեռ հաշվվում են։ Նշվում է, որ 5,3 միլիոն մարդ է գրանցված՝ հանրքավեին մասնակցելու համար։

Նա խոսել է նաև իսպանական ոստիկանության կողմից բռնությունների մասին, ինչի հետևանքով 844 քաղաքացի և 33 ոստիկան վիրավորվել են, իսկ երկու մարդ լուրջ վնասվածքներ են ստացել։

Իրավաբան.net


Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել