Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր խորհուրդն այսօր միաձայն որոշում է ընդունել մի քանի երկիրների հավաքականներին 1 տարի ժամկետով որակազրկելու վերաբերյալ, քանի որ վերջիններիս անդամների կողմից 2008 և 2012 թվականների Օլիմպիական խաղերի ժամանակ խախատվել են խթանիչների չօգտագործելու կանոնները:
Որակազրկվել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Չինաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի հավաքականները:
Այս մասին տեղեկանում ենք Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքից: