Սեպտեմբերի 29-ին, ժամը 10:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նկուղից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Ավելի ուշ դեպքի վայր է մեկնել ԲՊԱՀՎԿՎ Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:45-ին, մարվել՝ 12:01-ին: Լաբորատորիայի պահեստում (նկուղային հարկ՝ 28 քմ) այրվել են քիմիական նյութեր:
13:15
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Նազարյանը և ՓԾ օրվա պատասխանատու, փ/ծ գնդապետ Մ. Ուլիկյանը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: