Երկքաղաքացիները կարող են անժամկետ մնալ Հայաստանում

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին մասնակցելու համար ՀՀ ժամանած քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ եթե անձը բացի այլ պետության քաղաքացիությունից ունի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, կարող է Հայաստանի Հանրապետությունում գտնվել առանց ժամկետային սահմանափակման. նրա նկատմամբ ՀՀ-ում գտնվելու ժամկետները խախտելու համար վարչական պատասխանատվություն չի կարող կիրառվել։

Վարչական պատասխանատվություն չի կարող կիրառվել նաև այն երկքաղաքացիների նկատմամբ, որոնց ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը լրացել է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել