Տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ

2017 թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 14:00-ին ՀՀ առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտնում են նախարարությունից։

Քննարկվելու են լիցենզիա ստանալու վերաբերյալ հետևյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերը`

«Ուիգմոր Քլինիք» ՓԲԸ, «Սմայլս» ՍՊԸ, Ա/Ձ Արսեն Ղազարյան, Ա/Ձ Անահիտ Ազիզյան, Ա/Ձ Գեղամ Խաչատրյան, ՀՀ ԱՆ «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ, «Կարմիր Բլուր» պոլիկլինիկա ՓԲԸ, «Կարդիոմեդ ընտանեկան բժշկության կենտրոն» ՍՊԸ, «Արտլաբ» բժշկական կենտրոն ՍՊԸ, «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊԸ, «Ալֆալաբ» ՍՊԸ, Ա/Ձ Մարիամ Վահանյան, Ա/Ձ Վարդան Կարապետյան, Ա/Ձ Վարազդատ Սայադյան, Ա/Ձ Գայանե Ղազարյան, Ա/Ձ Մնացական Առաքելյան, Ա/Ձ Սոհեիլ Կոլաջի, Ա/Ձ Վահե Անդրեասյան, Ա/Ձ Աստղիկ Տիգրանյան:

Քննարկվելու է նաև ««ԱՐՄԵՆԻԱ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից 2016 թվականի մարտի 30-ին տրված N Կ-ԲՕ-002148 լիցենզիայի գործողությունը համակարգչային-տոմոգրաֆիկ ախտորոշման կաբինետի բժիշկ Անուշ Մարալյանի մասով կասեցնելու և 2005 թվականի փետրվարի 11-ի N Կ-XX-000662 լիցենզիայի գործողությունը վնասվածքաբան-օրթոպեդ Մերուժան Ղազարյանի մասով կասեցնելու հարցերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել