«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից մի քանիսին կթույլատրվի տեսակցություն և հեռախոսային խոսակցություններ ազգականների հետ

«Սասնա ծռեր» զինված խմբի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում փաստաբանները միջնորդություններ ներկայացեցին նախաքննական մարմնի կողմից ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների և տեսակցությունների նկատմամբ սահմանված արգելքը վերացնելու վերաբերյալ։ Գործով նախագահող դատավորը Արտուշ Գաբրիելյանը  մասամբ բավարարեց ներկայացված միջնորդությունը:

Այսպես, Տիգրան Սարգսյանը, Արթուր Մելքոնյանը, Արամ Մանուկյանը, Վարդգես Գևորգյանը,  Գառնիկ Հովակիմյանը, Թորոս Թորոսյանը, Հովհաննես Հարությունյանը և Սերգեյ Կյուրեղյանը կկարողանան տեսակցություններ և հեռախոսային խոսակցություններ ունենալ մերձավոր ազգականների հետ:

Այսօրվա նիստին ևս փաստաբաններից մի քանիսը և ամբաստանյալները ներկա չէին:

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել