Սեպտեմբերի 18-ը ոչ աշխատանքային օր է լինելու, դրա փոխարեն աշխատանքային կլինի սեպտեմեբրի 23-ը՝ շաբաթ օրը։ Աշխատանքային օրի տեղափոխությունը կատարվել է կառավարության որոշմամբ․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»: