Վարչական վարույթի ընթացքի վերաբերյալ հրապարակված նյութը ոստիկանությունն անվանում է «միջադեպ». Գևորգ Դանիելյան

Ոստիկանությունը նյութ է հրապարակել մի կին վարորդի նկատմամբ իրականացվող վարչական վարույթի ընթացքի վերաբերյալ, անվանելով այն «միջադեպ»: Կենցաղային եզրույթները, այդ թվում՝ «միջադեպը», իրավագիտության հարթությամբ բոլորովին այլ իմաստ ու արժեք ունեն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ արդարադատության նախկին նախարար, ի.գ.թ., պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը.

«Կենցաղային տեսանկյունից, այո՝ դա միջադեպ է, ընդ որում, հրապարակման միջոցով հանրամատչելի դառնալուց հետո դրա «հերոսների» վարքագիծը կարող է սոցցանցում,

Գևորգ Դանիելյան

և ոչ միայն, անընդունելի, անգամ, ցավոք, ծաղրանքի արժանի լինել, սակայն դա, նախ, իրավական հստակ գործընթաց է, որի անունն արդեն ոչ թե միջադեպ է, այլ վարչարարություն: Իսկ վարչական վարույթի ու վարչարարության վրա հավասարապես տարածվում են Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքի բոլոր տարրերը, այդ թվում՝ 63-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված դատավարության հրապարակայնության սահմանափակումների վերաբերյալ դրույթները: Բացի այդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն, վարույթի նյութերը կարող են տրամադրվել վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա, այսինքն՝ դրանք հրապարակման ենթակա չեն: Չեմ անդրադառնում նաև մի շարք այլ փաստարկների:
Բազում օրինակներ կարող եմ բերել նաև իմ պրակտիկ աշխատանքից, երբ հիացել եմ ոստիկանների աշխատանքով, անձնազոհ կեցվածքով, սակայն լուսաբանման այս եղանակը գուցե «էֆեկտիվ է», սակայն աղերսներ ունի օրենքի հետ…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել