Երևանում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» բաց հատվածում գնացքը վրաերթի է ենթարկել մետրոյի երիտասարդ աշխատակցին։ Տեղեկությունը Իրավաբան.net–ի հետ զրույցում հաստատեցին քննչական կոմիտեից։
«Նախնական տվյալների համաձայն՝ ժամը 00.15-ին, մետրոպոլիտենի տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելիս ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է ենթարկել 1979թ. ծնված տղամարդուն, ով նույնպես նույն մետրոպոլիտենի աշխատակից է։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից մահացել է»,- հայտնեցին քննչական կոմիտեից։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Մահացածը Հովհաննես Ավետիսյանն է: Դեպքը տեղի է ունեցել Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան տանող բաց տարածքի 44-րդ միջնամասում՝ գծերի վրա:
Կատարվում է քննություն: