Երեխայի խնամքի նպաստի վճարումը նպատակ ունի մասնակի հատուցել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի կորցրած եկամուտը:
.
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ (երեխայի խնամքի նպաստ) ստանալու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը կամ միակ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը:
.
Երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծնողի համար նրա` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի (համատեղությամբ աշխատելու դեպքում` գործատուների) իրավական ակտում նշված ամսից:
.
«Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի (ամսական) չափը կազմում է 18000 ՀՀ դրամ»-Իրավաբան.net-ին հայտնեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:
.
Աղբյուրը` Իրավաբան.net