ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից առաջիկա շաբաթվա համար սահմանվել են թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ սահմանվել են հետևյալ գները.
Ոսկի – գնման գին` 18139.72դրամ , բացթողնման գին՝ 19717.08դրամ
Արծաթ – գնման գին՝ 239.07դրամ, բացթողնման գին՝ 259.86դրամ
Պլատին – գնման գին՝ 13723.67դրամ, բացթողնման գին՝ 14917.03դրամ
Պալադիում – գնման գին՝ 12847.50դրամ, բացթողնման գին՝ 13964.67դրամ։