ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունթը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում օգոստոսի 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 15-16-ը կնվազի 5-6, 18-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում`
Օգոստոսի 15-17-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.60C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 15.30C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.70C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: