Վիճաբանություն՝ անչափահասի մասնակցությամբ. 5 կրակոց է արձակվել

Ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ օգոստոսի 11-ի երեկոյան Խնձորեսկ գյուղի բնակիչներ Սամսոն Ա.-ի և Գևորգ Շ.-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են կրակոցներ:
Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են դեպքի հանգամանքները, մասնավորապես, որ օգոստոսի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, 1970 թ. ծնված Վարդուշ Հ.-ն վիճաբանել է 2001 թ. ծնված Հարութ Շ.-ի հետ, որի ընթացքում Վարդուշ Հ.-ի ամուսինը` 1966 թ. ծնված Սամսոն Ա.-ն, ալկոհոլ օգտագործած վիճակում նախ հրել ու գետնին է գցել Հարութ Շ.-ի տատին, այնուհետև փայտով հարվածել նրա մորը` պատճառելով մարմնական վնասվածք, որի ընթացքում 1997 թ. ծնված Գևորգ Շ.-ն հորը` 1971 թ. ծնված Արմեն Շ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայից վերցնելով իրեն պատկանող պնևմատիկ ատրճանակը՝ 2 կրակոց է արձակել օդ, իսկ ժամը 18-ի սահմաններում, երբ «հակառակորդ» կողմը հայհոյանքներ է տվել և քարեր նետել, Գևորգ Շ.-ն ատրճանակով սպառնացել է, որ կսպանի ու կատարել է 3 կրակոց նրանց ուղղությամբ:
Գևորգ Շ.-ն ներկայացրել է ատրճանակը:
Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել