Հայտարարվել են բժշկական կենտրոններում արևային կայանների տեղադրման և շենքերի վերանորոգման նախագծման մրցույթներ. այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունը վերջին տարիներին իրականացրել է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր: Ներկայումս դրամաշնորհային միջոցներից գոյացած խնայողությունների հաշվին նախարարությունը ձեռնամուխ է եղել այդ կազմակերպություններում արևային կայանների տեղադրման, ինչպես նաև շենքային պայմանների հետագա բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:
Մանրամասների համար դիմել առողջապահության նախարարություն: