Կառավարության օգոստոսի 10-ի նիստին Արմեն Շահնազարյանը գործադիր մարմնի որոշմամբ ազատվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս պաշտոնը նա ստանձնել էր 2015 թվականից:
Արմեն Շահնազարյանը ծնվել է 1978 թվականի հունվարի 16-ին, Երևանում:
Կրթություն
- 1994-1999 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգայնագետ-պատմաբանի որակավորմամբ։
- 1999-2002 թթ. – սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտուրան։ Պատմական գիտությունների թեկնածու (2002)։ Մի շարք գիտական հոդվածների և մեկ գիտական մենագրության հեղինակ։
Աշխատանքային գործունեություն
- 1998-2001 թթ. – Դասավանդել է Հրազդանի հումանիտար ինստիտուտում։
- 2001-2004 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի և լրատվության վարչության առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։
- 2004-2007 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական։
- 2006 թ. – եղել է Համաշխարհային բանկի/Արժույթի միջազգային հիմնադրամի Հոլանդական խմբի ներկայացուցչական հանդիպման կազմակերպչական աշխատանքների համակարգող, Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո Անդրսահմանային համագործակցության համատեղ աշխատանքային հանձնախմբում ՀՀ ներկայացուցիչ, Համաշխարհային բանկի/Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի տարեկան համաժողովում Համաշխարհային բանկի Հայաստանի փոխկառավարիչ
- 2007 թ. օգոստոսի 16-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ՝ պաշտոնավարելով մինչև 2008 թ. ապրիլ։
- 2008 թ. – ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար։
- 2011 թ. օգոստոսի 11-ին ՀՀ կառավարության որոշմամբ 2011 թ. օգոստոսի 16-ից պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է չորս տարի ժամկետով՝ մինչև 2015 թվականի օգոստոսի 16-ը[1]:
- 2008-2013 թթ. – ՀՀ ֆինանսների նախարարին կից կոլեգիայի անդամ։
- 2009-2013 թթ. – Տնտեսական համագործակցության հայ-ավստրիական և հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովների պատասխանատու քարտուղար։
- 2013 թ. մայիսի 16-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]:
- 2013-2014 թթ. – ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գլխավոր ֆինանսիստի տեղակալ։
- 2014 թ. դեկտեմբերի 22-ից – ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։
- 2015 թ. հունվարի 22-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար[3]:
Պարգևներ և կոչումներ
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական (2008)։
- ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։