Պայթյունի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:

Պարզվել է, որ Ռ. Մ.-ին պատկանող թիվ 56/2 տան բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1997 թ. ծնված Ա. Ե.-ը և 1985 թ. ծնված Ն. Ե.-ը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ն. Ե.-ը մահացել է, իսկ Ա. Ե.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ական, որոնցից մեկը՝ մասնատված:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել անհրաժեշտ լուսավորություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել