Ե՞րբ կարող են ձեզ արձակուրդից հետ կանչել

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի համաձայն ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ:

1.Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել նաև, եթե աշխատողը`

-գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.

-ձեռք է բերում նպատակային արձակուրդի իրավունք.

  1.  հղիության և ծննդաբերության արձակուրդը.
  2. մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը.
  3. ուսումնական արձակուրդը.
  4. պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդը.
  5. չվճարվող արձակուրդը:

-մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:

3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել