ՀՀ արդարադատության նախարարությունը մեծածավալ աշխատանքներ է իրականացնում ՔԿԱԳ ծառայությունների մատուցման որակի բարելավման ուղղությամբ: Այդ իսկ պատճառով մշակվել է հանրամատչելի տեղեկատվություն, որը նպատակ ունի բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը ՔԿԱԳ տարածքային մարմինների կողմից մատուցվող ծառայությունների ժամկետների և գանձվող պետական տուրքերի վերաբերյալ:
Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարարությունը հսկողություն է իրականացնում ՔԿԱԳ տարածքային մարմիների կողմից պատշաճ որակի ծառայությունների մատուցման նկատմամբ և բոլոր այն քաղաքացիները ովքեր ունեն հարցեր և բողոքներ այս առնչությամբ կարող են աշխատանքային ժամերին դիմել թեժ գծի հեռախոսահամարով՝ +374 10 59-41- 90: Կամ գրել նամակ Արդարադատության նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին` [email protected]: