2017 թվականի օգոստոսի 3-ին ժամը 16:00-ին ՀՀ առողջապահության նախարարությունում (Կառավարության տուն 3) տեղի կունենա լիցենզավորման հանձնաժողովի նիստ: Այս մասին հայտնում են նախարարությունից:
Քննարկելու են հետևյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հայտերը`
«Նարեկացի դեղատուն» ՍՊԸ, «ԴՕԿՏՕՐ» ՍՊԸ, «Ավրորա-ֆարմ» ՍՊԸ, «Վ-Ֆարմ» ՍՊԸ, «Սուրբ Մարիամ» ՍՊԸ, «Մեփլ Լիֆս» հայ-կանադական ՀՁ բժշկական կլինիկա ՍՊԸ, «Բեգլարյան ԲԿ» ՓԲԸ, «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ, Ա/Ձ Էմմա Հակոբյան, Ա/Ձ Անահիտ Գևորգյան, Ա/Ձ Սոս Մոսինյան, Ա/Ձ Արմեն Մանուկյան, Ա/Ձ Դավիթ Գրիգորյան, Ա/Ձ Հայկ Մանուկյան: