Շտաբային զորավարժություններ են անցկացվել

Հուլիսի 25-27-ը պաշտպանության բանակում անց են կացվել համաբանակային շտաբային զորավարժություններ, որին մասնակցել են ՊԲ վարչությունը, միավորումների, զորամասերի և գումարտակների հրամանատարական կազմը, շտաբներն ու ղեկավարման մարմինները: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

ՊԲ տարվա պատրաստության պլանով նախատեսված զորավարժությունների նպատակն էր կատարելագործել բանակի ղեկավարման համակարգը, հրամանատարների ու շտաբների տեսական ու գործնական ունակությունները, նրանց պատրաստության և փոխգործակցության մակարդակը:

Զորավարժությունների ընթացքին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն ՄՆացականյանն ու բանակի հրամանատարի տեղակալները: Լևոն Մնացականյանը մասնավորապես ուշադրություն է դարձրել բոլոր օղակի ղեկավար մարմինների մարտավարամասնագիտական կարողություններին, ներգրավված սպայակազմի՝ իրադրության գնահատման և որոշումներ ընդունելու ունակություններին, վարվող փաստաթղթերի ճշգրտությանը և տեղ գտած թերացումների վերացման նպատակով տվել ցուցումներ ու հանձնարարականներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել