Պաշտոնյաներն ու նրանց հետ փոխկապակցված անձիք սահմանված պահանջների և կարգի խախտմամբ 376 հայտարարագիր են ներկայացրել

Կառավարությունը վաղը՝ հուլիսի 27-ին, նախատեսում է հաստատել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը: Արդարադատության նախարարության կողմից ներկայացված հարցը ընդգրկվել է չզեկուցվող նախագծերի շարքում։

Այս նախագծից տեղեկանում ենք, որ բացի հանձնաժողովի նախագահից և անդամներից, մարմինն ունենալու է նախագահի օգնական, աշխատակազմի ղեկավար, երկու վարչության պետ, գլխավոր 4 մասնագետ, մեկ առաջատար մասնագետ, երկու փորձագետ և գլխավոր հաշվապահ։

Նախագծի հիմնավորումներում ներկայացվել է նաև հայտարարագրերի ներկայացման ընթացակարգային խախտումների պատկերը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ըստ այդմ՝ չներկայացված հայտարարագրերի ընդհանուր թիվը 45 է, իսկ օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտարարագրերի ընդհանուր թիվը՝ 459, սահմանված պահանջների և կարգի խախտմամբ լրացված հայտարարագրերի ընդհանուր թիվը՝ 376:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել