«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում այսօր տեղի ունեցավ ռեգիոնալ կենտրոնների համակարգողների հետ աշխատանքային քննարկում։
Հանդիպումը վարում էր Ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և ծրագրի ղեկավարի տեղակալ/դրամաշնորհների կառավարիչ Արտակ Սարիբեկյանը, աշխատանքային քննարկմանը ներկա էին Երևանի կենտրոնական գրասենյակի իրախորհրդատու Արմինե Չախալյանը, Վանաձորի գրասենյակի իրավաբան/ինկուբատորների պատասխանատու Արթուր Սուքիասյանը, Գավառի գրասենյակի իրավաբան/ինկուբատորների պատասխանատու Լիանա Մակվեցյանը, Կապանի գրասենյակի իրավաբան/ինկուբատորների պատասխանատու Հրայր Խաչատրյանը, Վիկտորիա Եգոյանը, ով Գյումրու գրասենյակի իրավաբան/ինկուբատորների պատասխանատուն է, ինչպես նաև Արարատում ԻՀԱ ներկայացուցիչ Տիգրան Մաթևոսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի շրջանակներում «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ հասարակական կազմակերպություններին տրամադրվող իրավաբանական օգնության և ՀԿ-ների իրազեկության բարձրացման հետ կապված խնդիրներ։ Հիշեցնենք, որ այս փուլում Ծրագրի ներկայացուցիչները «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթացներ են իրականացնում Հայաստանի մարզերում և խոշոր քաղաքներում, զուգահեռաբար տրամադրվում է իրավաբանական խորհրդատվություն` ՀԿ-ների կանոնադրությունները «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։
Երևանի և մարզային գրասենյակների իրավախորհրդատուները ներկայացրեցին կատարված աշխատանքներն ու արդյունքները, ինչպես նաև խոսեցին առկա խնդիրներից և հետագա անելիքներից։ Նրանք փաստեցին, որ Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բավականին մեծ է․ մի քանի տասնյակից ավելի ՀԿ-ներ արդեն իսկ հայտեր են ներկայացրել սեփական կանոնադրությունները փոխելուն աջակցելու խնդրանքով, իսկ 250-ից ավելի ՀԿ-ներ մասնակցել են «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ դասընթացներին։ Ծրագրի ղեկավարի կողմից կատարման համար տրվեց այլ հանձնարարականեր:
Հիշեցնենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:
Գևորգ Թոսունյան
Ալեքսանդր Սարգսյան
Իրավաբան.net