Ֆիրդուսի շուկան ապամոնտաժվում է: Այսօր տեխնիկան քանդեց հատակը:
Տաղավարների տերերը մինչ տեխնիկայի մտնելը շուկայի տարածք չէին հավաքել: Նրանք բողոքում էին, որ առանց իրենց կամքի նրանց հանում են վաճառքի կետից: Այլ շուկաներ չեն ցանակնում տեղափոխվել:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, երբ ցանկանում էին սկսել ապամոնտաժել, քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը խնդրել էր փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանին, որոշ ժամանակով դադարեցնել աշխատանքները, մինչ աշխատակիցները կդատարկեին իրենց տաղավարները: Սակայն աշխատակիցները այդպես էլ մինչև վերջին րոպեն չլքեցին իրենց տաղավարները:
Մանրամասները՝ տեսանյութում.
Ալիսա Չիլինգարյան