Կառավարությունը ՀՀ Առաքելական եկեղեցուն կտրամադրի հողամաս՝ անհատույց սեփականության իրավունքով

ՀՀ կառավարությունը հուլիսի 20-ի նիստին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն անհատույց սեփականության իրավունքով հողամաս կտրամադրի։ Գործադիրի նիստի օրակարգում ընդգրկված հարցից տեղեկանում ենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի Սուրբ Գայանե վանքին հարա­կից 1.4 հա հողատարածքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու խնդրանքով, որտեղ նախատեսվում է կառուցել 1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան և դրա շրջակայքում հիմնել զբոսայգի:

Նախագծում նաև կարդում ենք․ «Հաշվի առնելով, որ քննարկվող հողամասը հանդիսանում է պետական սեփականություն և ընդգրկված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացված 4.9134 հա հողամասի սահմաններում, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը մշակել է ՀՀ կառավարության նշված որոշման նախագիծը, որով առաջարկվում է այն անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել