Կառավարությունը ՀՀ սահմանային ներկայացուցիչներ կնշանակի

Հայաստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչների նշանակումներ կկատարվեն կառավարության նիստին։

Չզեկուցվող հարցերի շարքում է նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի ներկայացրած նախագիծը՝ սահմանային ներկայացուցիչներ նշանակելու վերաբերյալ։

Այս նախագծից տեղեկանում ենք, որ ՀՀ պետական սահմանի հայ-վրացական հատ­վածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ տեղամասի սահմանային ներկայացուցիչ է նշանակվելու ՀՀ կառա­վարությանն առընթեր ազ­գային անվտանգության ծառա­յության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Գուրգեն Հենրիկի Գալստյանին (գտնվելու վայրը՝ գյուղ Պուշկինո):

Մեկ այլ կետով՝ ՀՀ պետական սահմանի հայ-վրացական հատ­վածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Աշոցք-Ամասիա տեղամասի  սահմանային ներկայացուցիչ կնշանակի կառա­վարությանն առընթեր ազ­գային անվտանգության ծառա­յության սահմանապահ զորքերի առանձին սահմանապահ պարետատան պարետ, փոխգնդապետ Հուսիկ Վարազդատի Մարտիրոսյանին (գտնվելու վայրը՝ գյուղ Աշոցք):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել