Հունիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 833 դիմում

2017թ. հունիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ևիրավաբանական անձանցից ստացվել է 833 դիմում, որից 685-ը գրավոր, 148-ը բանավոր: Այս մասին հայտնում են նախարարությունից:

Նշված դիմումներից 235-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 286 քաղաքացի  դիմելէ  տեղեկատվական կենտրոն-ընդունարան:

  Գրավոր  դիմումներում գերակշիռ մաս են կազմել հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 64 (9%),   պետական նպաստների 56 (8%), ավանդի փոխհատուցման 48 (7%), կենսաթոշակի նշանակման ևվերանայման 44 (6%), բնակարան հատկացնելու 36 (5%) և աշխատանք տրամադրելու  31 (5%) վերաբերյալդիմումները:

  Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման 56 (38%),պետական նպաստների 28 (19%),  դիմումի ընթացքի ճշգրտման 27 (18%),   հաշմանդամության խմբի նշանակման ևվերանայման 14 (9%)    և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 10 (7%)  վերաբերյալ դիմումները:

Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 379 դիմումի:

Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 278 (73%)-ը պարզաբանվել է, 60 (16%) քաղաքացուխնդրանք բավարարվել է, 20-ը (5%) վերահասցեագրվել  է  պետական   այլ  մարմիններ,  իսկ 21-ին (6%) տրվել էմերժողական պատասխան:

Փոխնախարարների մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել է  երեք քաղաքացի:

 Ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել է արձանագրություն, որըգրանցվել և ընթացք է ստացել սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել