ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին` ժամը 08:00- ի դրությամբ, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 118-րդ կմ հատվածում նախօրեին տեղի ունեցած ջրատարի խողովակի վթարը վերացվել է, ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: