ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2017թ. սեպտեմբերի 30-ը Եվրոպայի մի շարք երկրներում՝ Ալբանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կիպրոսում, Հունաստանում, Հունգարիայում, Մալթայում*, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Չեխիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում** և Ֆրանսիայում, ինչպես նաև՝ Ավստրալիայում, Եգիպտոսում և Իսրայելում ռոումինգում մուտքային զանգերի և «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի համար սակագինը կազմում է 55 դրամ/րոպե:
Բացի այդ, հնարավոր է օգտվել ելքային SMS ծառայությունից՝ 35 դրամով 1 SMS-ի համար, և ինտերնետ ծառայությունից ՝ ընդամենը 25 դրամ 1 ՄԲ-ի համար***:
Առաջարկի շրջանակում SMS-ի և ինտերնետի համար սակագները գործում են հետևյալ երկրներում՝ նշված օպերատորների ցանցերում:
Երկիր | Օպերատոր |
Ալբանիա | Vodafone |
Ավստրալիա | Vodafone |
Գերմանիա | Vodafone |
Եգիպտոս | Mobinil, Vodafone, Misr |
Իռլանդիա | Vodafone |
Իսպանիա | Vodafone |
Իսրայել | Hot Mobile, Pelephone |
Իտալիա | Vodafone, Ti |
Հունաստան | Vodafone, Wind |
Հունգարիա | Vodafone |
Մալթա | Vodafone |
Մեծ Բրիտանիա | Vodafone |
Նիդեռլանդներ | Vodafone |
Չեխիա | Vodafone |
Պորտուգալիա | Vodafone, Meo |
Ռումինիա | Vodafone |
Ֆրանսիա | SFR |
«Հասանելի և հարմարավետ ծառայություններ ապահովելը, անկախ բաժանորդի գտնվելու վայրից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է: Հատկապես ամառային արձակուրդների հաճելի շրջանում մենք ջանք չենք խնայում՝ արտերկիր մեկնած մեր բաժանորդներին ռոումինգի անխափան ու մատչելի ծառայություններ տրամադրելու համար՝ ընտանիքի և ընկերների հետ շփվելու հնարավորություն ընձեռելու նպատակով», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/MTSArmenia/
* Մալթայում «Զանգ Հայաստան» ծառայությունը գործում է միայն «Go Mobile» օպերատորի ցանցում:
** Մուտքային զանգերի և «Զանգ Հայաստան» ծառայության շրջանակներում առաջարկվող սակագինը գործում է միայն «Vodafone Ուկրաինա» օպերատորի ցանցում:
*** Ծովային նավերում ռոումինգում գտնվելու դեպքում գործում է 65 դրամ/10 ԿԲ սակագինը: