Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գտնվող դիտահորերից մեկն այս պահին բաց է։ Այս դիտահորը տեղակայված է ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանման հատվածում (Դավիթ Բեկ փողոցում գտնվող ֆուտբոլի մարզադաշտի հարևանությամբ)։
Այսօր Իրավաբան.net-ի լրագրողը ահազանգեց «Վեոլիա Ջուր» ընկերություն՝ հայտնելով խնդրի մասին։ Ընկերությունից մեզ տեղեկացրին, որ գրանցել են ահազանգը և կփորձեն օրվա ընթացքում լուծել խնդիրը։ Նման դեպքերում վարորդներին առաջարկում ենք զանգահարել ընկերության 1-85 հեռախոսային կենտրոն և հայտնել խնդրի մասին։
Ստորև ներկայացված պանորամայի միջոցով կտեսնեք տեղանքը, ուր գտնվում է դիտահորը։
Մեր ահազանգից հետո «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցներից զանգ ստացանք, որ խնդիրը լուծված է ու դիտահորը փակվել է։
Գևորգ Թոսունյան