6 մլն 490 հազար ՀՀ դրամ․ հենց այսքան գումար է բյուջեից հատկացրել Երևանի քաղաքապետարանը՝ մետաղական կոնստուկիցիայից կախվող 55 ծաղկամաններ գնելու համար։
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության նախաձեռնությամբ պայմանագիր է կնքվել «Ալֆա Թրեյդ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ պայմանագրի ծաղկամաններն՝ ունեն 2,3 մետր բարձրություն, դրանք տրամադրվելու են վարչական շրջաններին։
Ծաղկամաններից յուրաքանչյուրը 118 հազար դրամ է։
Գևորգ Թոսունյան