Ինչպես արդեն իսկ նշել ենք, այսօր կառավարության նիստը սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով: Նա նախ շնորհավերց գործադիրի անդամներին՝ իրենց պաշտոններում նշանակվելու և վերանշանակվելու համար:
Նա իր խոսքում նշեց, որ այս նոր կառավարության ձևավորմամբ նորի սկիզբ է դրվել և այս անցումային շրջանը պետք է անցնել հնարավորինս առանց ցնցումների:
Սերժ Սարգսյանն իր խոսքում անդրադարձավ Կարեն Կարապետյանի հետ աշխատանքներին և ընդգծեց, որ Կարեն Կարապետյանն ու ամբողջ թիմը վայերում են իր և ամբողջ քաղաքական թիմի լիակատար վստահությունը:
Այնուհետև դիմեց գործադիրի անդամներին՝ ասելով, թե ինչ հարցեր ունեն իրեն ուղղված: Հարցեր չկային, միայն Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար: