Արծվիկ Մինասյանը արձակուրդ կմեկնի

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունիսի 26-ին հրաման է ստորագրել.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2017 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 4-ը ներառյալ։

2. Արծվիկ Մինասյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանի վրա»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել