Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ կառավարության աշխատակազմում նոր բաժին է ստեղծվել, այն կոչվում է Կառավարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժին։ Այս բաժնի պետի պաշտոնակատար է նշանակվել Մհեր Թոռչյանը, ով մինչ այդ զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետի պաշտոնը։
Ստորև ներկայացնում ենք պարոն Թոռչյանի կենսագրությունը․
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1967 թ., 14 հունիս, ք. Կամո
Կրթություն
1984-1991 թթ.- Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ՝ ինժեներ-քիմիկ-տեխնոլոգի որակավորում
1992-1995 թթ. – Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարան՝ ճարտարագետ մագիստրոս
1995-1997 թթ. – Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարան՝ ասպիրանտ
Աշխատանքային գործունեություն
1992-1999 թթ. – «Նաիրիտ» ԳԱՄ՝ հերթափոխի պետ, բաժնի պետ, տեղամասի պետ
1999-2000 թթ. – ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության լեռնահումքային և քիմիայի գիտատեխնիկական ծրագրերի վարչության պետի տեղակալ
2000-2001 թթ. – ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության քիմիայի վարչության պետի տեղակալ
2001-2002 թթ. – ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության քիմիայի վարչության գլխավոր մասնագետ
2002-2004 թթ. – «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կոմերցիայի և արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
2004-2007 թթ. – «Արամիր» ՍՊԸ, արտադրության պետ
2007-2012 թթ. – «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ինժեներական կենտրոն մասնաճյուղի շինարարության վարչության պետ
2012-2013 թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար
2013-2017 թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ
2017 թ. հունիսի 16-ից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար
Այլ տվյալներ
1987-1989 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր՝ 20 տարի» հոբելյան մեդալով: Տեխնիկական գիտությունների թեկնածու է:
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: