Մայրաքաղաքի շենքերին փակցված գովազդային ցուցանակների գույքագրման և մայրաքաղաքի տարածքում արտաքին գովազդի կանոնակարգման վերաբերյալ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ արդեն իսկ նախաձեռնվել և հնգամյա զարգացման ծրագրի մեջ են ներառվել շենքերի գովազդային անձնագրերի կազմման աշխատանքները:
Գովազդային անձնագիրը ենթադրում է շենքի՝ գովազդի համար նախատեսված տեղերի, գովազդի չափերի և տեսակի նախօրոք սահմանում՝ հաշվի առնելով նաև տվյալ շենքի ճարտարապետական հորինվածքը: Առաջիկայում պատրաստ կլինեն 60 պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի գովազդային անձնագրերը: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի՝ նախորդ շաբաթ գույքագրվել և արդեն իսկ ապամոնտաժվել են այն գովազդները, որոնք խոչընդոտում էին շենքերին փակցված հուշատախտակների տեսողական ընկալմանը: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ: