Կրթության և գիտության նախարարությունը e-draft.am կայքում հրապարակել է նոր նախագիծ, որով առաջարկում է դպրոցների ֆինանսավորման բանաձևում նախատեսել նաև նոր փոփոխական՝ դասարանների թիվը։ Նշվում է, որ իրավական ակտի ընդունումը կնպաստի հանրային միջոցների առավել արդյունավետ և արդարացի բաշխմանը, ապահովելով ուսուցիչների վարձատրության հստակ քաղաքականության իրականացմանը:
Ըստ ԿԳՆ-ի՝ այս մոտեցումը թույլ կտա.
- այն դեպքերում, երբ մենք ստիպված ենք պահել փոքր թերկոմպլեկտավորված դպրոց, հատկացնել բավարար գումարը՝ հոգալու դպրոցի նվազագույն ծախսերը, ներառյալ՝ ուսուցիչների աշխատավարձը,
- վերացնել մարզի կտրվածքով միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը,
- պետական մակարդակով սահմանել ուսուցչի նվազագույն աշխատավարձի չափը:
Մանրամասներն՝ այստեղ։
Իրավաբան․net