Առավոտյան Վարդենիս-Շորժա հատվածի 25-րդ կմ-ին ՊՆ պետհամարանիշով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենայի վթարից նոր մանրամասներ է հաղորդում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է.
«Նոր իրավիճակ։ Երևան են տեղափոխվում 8 զինծառայող, որից երկուսի վիճակը միջինից ծանր է, մեկը ունի կոտրվածքներ։ Մյուսների վիճակը բավարար է»։
Նշենք, որ մեքենայում 14 զինծառայող է եղել: Րոպեներ առաջ որոշվել էր նրանցից միայն մեկին Երևան տեղափոխել, սակայն ամեն րոպե իրավիճակը փոխվում է: