ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը գրում է.
«Այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի: Ցիկլոնային գործունեությունը գրեթե վերանում է, իր տեղը զիջելով Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին: Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում հունիսի 24-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 27-28-ին հովտային շրջաններում հասնելով +35…+36 աստիճանի»: