Վարչապետը նախարարների հետ կքննարկի Արթիկի շենքի փլուզման խնդիրը

Այսօր վարչապետին զեկուցել էին, որ Արթիկ քաղաքում բնակելի շենք է վթարվել։ Կառավարույան նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին խնդրեց զեկուցել, թե ինչ է տեղի ունեցել․ «Արթիկ քաղաքի բնակելի շենքը՝ 8-րդ թաղամասում վթարվել է, քարաթափություն, ճաք՝ ներքևից վերև, բնակիչները տեղահանվել են, հիմա իրանք անվտանգ տարածքում են, մարզպետը տեղում է եղել, ես կխնդրեի, որ արագ ուսումնասիրություն իրականացվի ԱԻՆ-ի կողմից, նրանք մասնակից են եղել պրոցեսին և լուծում տրվի այդ ընտանիքներին»,- նշեց նա։

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ տարահանումից հետո 11 ընտանիք վերադարձել են նույն շենք, ինչը չի խրախուսվում իրենց կողմից և նա դա ճիշտ չի համարում այդ հանգամանքը, հաղորդեց նաև, որ շենքը եղել է վթարային վիճակում։

Լսելով գերատեսչությունների ղեկավարներին` Կարեն Կարապետյանն առաջարկեց նիստից հետո քննարկել խնդիրը․ «Կառավարության նիստից հետո, խնդրում եմ, ինձ մոտ հավաքվենք ու լուծումները տանք»,- նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել