ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 22-ին, ժամը 23:55-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 13 շենքի արտաքին պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 13 շենքի (կառուցված 1986 թ.) արևմտյան մասի ստորին հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), և արտաքին հատվածում առկա են մինչև 2 սմ հաստությամբ և մոտ 13 մ երկարությամբ ճաքեր. առկա է շինության փլուզման վտանգ։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը շենքի վտանգավոր հատվածից տարհանվել են թվով 20 բնակիչ, ևս 11 բնակիչ (4 անչափահաս) շարունակում են գտնվել շենքի անվտանգ հատվածում: Տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը, ապահովել տարածքի լուսավորությունը և չտարհանված բնակիչների հետ տարել բացատրական աշխատանքեր:
Դեպքի վայրում են գտնվել Շիրակի մարզպետ Ա. Խ.-ը, Արթիկ քաղաքի քաղաքապետ Մ. Վ.-ը, էլ. ցանցի, 1-04 ծառայության, ԱԱԾ, ոստիկանության Արթիկի բաժնի, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ: