Ժողովրդի համար թիվ մեկ խնդիրն այսօր Կառավարության նոր ծրագրի արդյունքում իր կենսամակարդակի բարելավումն է, այլ ոչ թե այն հարցը, թե ով է լինելու վարչապետը 2018թ․-ին։ Այսօր գործադիրի ծրագրի քննարկման շրջանակներում հայտարարեց ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը։
Նա մեկ առ մեկ ներկայացրեց նոր ծրագրով առանձնացված ոլորտները, որտեղ բարեփոխումներ են իրականացվելու։ Աբնդրադարձավ կառավարություն և խորհրդարան փոխգործակցությանը՝ ասաց․ «Մենք կարճ ժամանակում ամբողջապես անցնելու ենք խորհրդարանական կառավարման համակարգին, կարծում եմ նաև կառավարության համար լավ կառավարման իմաստով շատ կարևոր է խորհրդարանի հետ ճիշտ փոխգործակցության ապահովումը, այստեղ խորհրդարանական վերահսկողութունը կառավարության ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ էական նշանակություն է ձեռք բերելու, հուսով եմ, որ նաև կառավարությունը ճիշտ որոշումներ կկայացնի խորհրդարանի և նրա համապատասխան կառույցների հետ փոխհարաբերությունները կազմակերպելու հարցում։ Կառավարությունը պետք է շահագրգիռ լինի, որպեսզի մենք իսկապես կարողանանք ունենալ փոխգործակցության ավելի բարձր մակարդակ»։